«Ժառանգություն» կուսակցությունը տրոհման եզրին է. «Ժամանակ»

Ժառանգություն«Ինչպես կանխատեսել էինք՝ «Ժառանգություն» կուսակցությունը տրոհման եզրին է։ Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է մնալ Լոս Անջելեսում և ըստ ամենայնի մինչև ԱԺ ընտրություններ չի վերադառնա Հայաստան։ Կուսակցության մի քանի անդամներ, սակայն, փորձում են քաղաքական դաշտի տարբեր հատվածներում ինչ-որ կերպ կառուցել իրենց քաղաքական ապագան։ Արմեն Մարտիրոսյանն այս պահին ինտենսիվ քննարկում է Վիկտոր Դալլաքյանի հետ նույն դաշինքում առաջադրվելու հնարավորությունը։ Զարուհի Փոստանջյանը որոշել է առանձին նախաձեռնել ընտրություններին մասնակցելու ձևաչափ։ Անահին Բախշյանը, մեր տեղեկություններով, կընդգրկվի «Ազատ դեմոկրատների» նախընտրական ցուցակում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 443 անգամ
 


Այս թեմայով