Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » «Ժառանգություն» կուսակցության կանանց խորհուրդը խստորեն դատապարտում է

«Ժառանգություն» կուսակցության կանանց խորհուրդը խստորեն դատապարտում է

fgfg«Ժառանգություն» կուսակցության կանանց խորհուրդը խստորեն դատապարտում է Նոր Հայաստան Կանանց ճակատի մարտի 24-ի խաղաղ ակցիայի մասնակից կանանց, և մասնավորապես` Ռուզաննա Եղնուկյանի նկատմամբ ոստիկանության ապօրինի բռնի գործողությունները, պահանջում է պատկան մարմիններից անհապաղ քայլեր ձեռնարկել նման վարքագծի որևէ այլ դրսևորում բացառելու և կանանց նկատմամբ բռնություններ իրականացնողներին օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու համար։
«Հասարակությունը չի կարող ազատագրված համարվել, եթե կինը ստրկության մեջ է», առավել ևս` հասարակությունը չի կարող ազատագրվել, եթե չդատապարտվեն ոստիկանության բռնությունները անարդարության դեմ կենդանի բողոք արտահայտող կնոջ նկատմամբ:
Հայ հասարակությունում կանանց սակավ ներգրավվածությունը հանրային և քաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձություններին որպես հիմնական դերակատարի` նպաստել է անարդարության, բռնությունների և անազատությունների իշխող քաղաքականության արմատավորմանը:
Ուստի կոչ ենք անում հասարակական և քաղաքական կազմակերպություններին, մտահոգ քաղաքացիներին, ովքեր պայքարում են կանանց հասարակական և քաղաքական կյանքում լիարժեք ներգրավվածության համար, բռնությունների դեմ դատապարտել ոստիկանների կողմից իրականացրած ապօրինությունները:
«Ժառանգություն» կուսակցության կանանց խորհուրդ

Դիտվել է 49 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy