«Ժառանգությունը» պահանջում է արդարացնել և ազատ արձակել Շանթ Հարությունյանին

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որով պահանջում է արդարացնել և ազատ արձակել Շանթ Հարությունյանին։

«Ողջունելով նոր իշխանությունների՝ քաղբանտարկյալների ազատ արձակման ուղղությամբ իրականացված և իրականացվող քայլերը «Ժառանգություն» կուսակցությունը գործադիր և դատական իշխանությունների ուշադրությանն է հրավիրում Հայաստանյան և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից քաղբանտարկյալ ճանաչված Շանթ Հարությունյանի արդարացման գործի վրա:

Կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել Շանթ Հարությունյանի արդարացման և ազատ արձակման համար, քանզի նախորդ իշխանությունների կողմից նրա նկատմամբ կայացված անարդար դատավճռի չեղարկումը ևս մեկ շատ կարևոր քայլ կլինի իրավական Հայաստան կառուցելու ճանապարհին», — նշված է հայտարարության մեջ։

Այս թեմայով