Ժամը 18:00-ի դրությամբ ազատ է արձակվել ընդհանուր 421 դատապարտյալ, որից 20-ը՝ օտարերկրյա քաղաքացի

2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 8-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել ընդհանուր 421 դատապարտյալ, որից 20-ը՝ օտարերկրյա քաղաքացի:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

1.     «Նուբարաշեն» ՔԿՀ – 23

2.    «Արթիկ» ՔԿՀ – 30

3.    «Վանաձոր» ՔԿՀ – 13

4.    «Վարդաշեն» ՔԿՀ – 53

5.    «Գորիս» ՔԿՀ – 12

6.   «Հրազդան» ՔԿՀ — 26

7.    «Աբովյան» ՔԿՀ – 22

8.   «Սևան» ՔԿՀ – 138

9.   «Կոշ» ՔԿՀ – 48

10. «Արմավիր» ՔԿՀ – 43

11.   «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ – 13

Հիշեցնենք, որ համաներման շրջանակներում ազատ են արձակվել նաև քաղաքագետ Արկադի Վարդանյանը, ՌԴ-ում դատապարտված և կալանքը ՀՀ-ում կրող վարորդ Հրաչյա Հարությունյանը, «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը:

 

Այս թեմայով