«Ժամանակ». Տիգրան Ավինյանն ուզում է էներգետիկայի ոլորտը ևս իրենով անել

«Ժամանակ» թերթը գրում է. «Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով հայտնի է կառավարման համակարգը իր մտերիմներով համալրելու կարողություններով, որոշել է իրենով անել նաև էներգետիկայի խիստ եկամտաբեր բնագավառը:

Քանի որ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը լուծարվում է  և միացվում տարածքային կառավարման նախարարությանը, Ավինյանը փորձում է այս նախարարությունում էներգետիկայի ոլորտը համակարգող փոխնախարար նշանակել իր մտերիմ Տիգրան Արզումանյանին: Իրար հետ մտերիմ են նաև նրանց ծնողները. նրանց ամառանոցները կողք կողքի են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով