Ժամանակավոր հանձնաժողով չի ստեղծվի

231774421391769027ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի համոզմամբ, եթե գազային պայմանագրերի հետ կապված հասարակական պահանջ լինի և մարդիկ մեկնաբանությունների կարիք ունենան, ապա Հանրապետականները դա կկազմակերպեն լսումների կամ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու միջոցով:

«Ինչու չէ, նաև մի նոր սցենարով հանձնաժողով ստեղծել: Դա կնպաստի, որպեսզի հանձնաժողովը պարբերաբար նիստեր անի և բաց ձևով նիստեր անի և հասարակությանը տեղյակ պահի այն բոլոր խնդիրները, որոնք կարող են հուզել իրենց»,- նշեց Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությանը, թե առաջիկայում մեծամասնությունը կնախաձեռնի գազային պայմանագրերն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծում:

Գալուս Սահակյանի խոսքով հենց այնպես չի կարելի հանձնաժողով ստեղծել և ինքը կարծում է, որ նախկինում, երբ ժամանակավոր հանձնաժողովներ է ստեղծվել շահարկումների առիթ է դարձել և չի կարծում, որ միևնույնն է հանձնաժողովի ստեղծումը շահարկվելու է քաղաքական ուժերի կողմից:

Գալուս Սահակյանն անդրադառնալով ԱԺ ՀԱԿ ընդդիմադիր խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի այն դիտարկմանը, թե չի հավատում քաղաքական մեծամասնությանը, որ կնախաձեռնի ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, նշեց.«Մարդիկ կան, որ իրենց տեսակով անհավատ են և իրենց դուր է գալիս ավելի շատ այդ դաշտը, քան հավատավոր լինել և կոռեկտ ընդհանրապես քաղաքական դաշտում»:

Հիշեցնենք, որ երբ ԱԺ չորս ոչ իշխանական խմբակցություններ նախաձեռնել էին գազային պայմանագրերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծել ԱԺ մեծամասնությունը (Հանրապետական խմբակցություն) դեմ քվեարկեց, որից երկու օր անց ԱԺ նախագահը հայտարարեց, որ մեծամասնությունը պատրաստակամ է հանձնաժողով ստեղծելու հարցում:

 


Այս թեմայով