Թքել են տղաների վրա, ստիպել համբուրել ոստիկանների կոշիկները

13699475_833329846811674_1898568163_o«Քաղակտիվիստների բերման ենթարկումը Երեւանում զինված հարձակումից հետո. իրավական գնահատականներ» թեմայով քննարկման ժամանակ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը հայտարարեց, որ երեկ բերման ենթարկված քաղաքացիներին ոչ միայն ծեծի են ենթարկել, այլ նաեւ ստորացրել.«Զորամասում կոնցլագերային պայմաններ են եղել, բոլորին տարել, լցրել են մի դահլիճի մեջ, ռազմագերու կարգավիճակով պահել են, իսկ ում հետ  հին հաշիվներ են ունեցել, դուրս են հանել դահլիճից՝ դրսում ծեծի ենթարկել: Դավիթ Սանասարյանի ու մի քանի երիտասարդի նկատմամբ խոշտանգման երեւի ամենավերին աստիճանն է եղել, այդ ծեծի հետեւանքով Սանասարյանը ոչ միայն  ուղեղի ցնցում է ստացել, այլ նաեւ՝ ստորացում: Ստիպել են, որ տղաները համբուրեն ոստիկանների կոշիկները, թքել են տղաների վրա, դե հայհոյանքների տեղատարափի մասին խոսելն անիմաստ է»,-ասաց նա:

«Տղաների խոսքով ոստիկաններից մեկը նման բան է ասել՝ ձեր լավ ժամանակները պրծան, հին ժամանակները եկան, ու սրանից հետո սենց է լինելու»,-ասաց Իոաննիսյանը՝ համոզմունք հայտնելով, որ ոստիկաններին համակարգից  է նման հրահանգ տրված:

Դիտվել է 2,851 անգամ
 


Այս թեմայով