Թքած Հայաստանի վրա, մարդկանց ինչին է պետք Հայաստանը

88389Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին վիրավորական արտահայտություն է արել Հայաստանի հասցեին: Երեկ երեկոյան Life.ru-ին տված հարցազրույցի ժամանակ լրագրողը խնդրել է գնահատել Հայատանում տիրող իրավիճակը, Ժիրինովսկին ասել է. «Թքած  Հայաստանի վրա: Մարդկանց ինչին է պետք Հայաստանը: Այնտեղ, պարբերաբար, ընդվզումներ են լինելու: Փոքր երկիր է, լեռնային, Ադրբեջանի ու Թուրքիայի միջեւ սեղմված, ոչ մի հեռանկար չկա, տնտեսություն չկա: Այնտեղ մեկ միլիոն հայ է մնացել: Իսկ աշխարհում հայերի թիվը 6 միլիոն է: Նրանք ցրվել են աշխարհով մեկ՝ Լիբանան, Իրան, Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ, ամբողջ աշխարհով մեկ շրջում են: Այնտեղ ապրելու տեղ չկա: Ամենուր լեռներ են: Բնականաբար, այնտեղ տարբեր խմբավորումներ միմյանց վատություն են անելու»:

Դիտվել է 883 անգամ
 


Այս թեմայով