Թրամփի մոտ առկա են նախաթուլամտության ախտանշաններ. բրիտանացի բժիշկ

Բրիտանացի բժիշկ Ֆորդ Վոքսը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտ առկա են նախաթուլամտության (պրեդեմենցիա) ախտանշաններ։

Բժիշկը երկար վերլուծություն է գրել Stat News-ի համար՝ ցույց տալով Թրամփի նախագահության տարբեր պահեր, որոնք, նրա կարծիքով՝ ակնարկներ են նախագահի թույլ նյարդաբանական վիճակի վերաբերյալ։ Նա տագնապալի ազդանշաններ է համարում առաջնորդի հակասականությունը, մոռացկոտությունը փաստաթղթերի ստորագրման ժամանակ և այլն։ Բժիշկը զերծ է մնում ախտորոշում անելուց, սակայն կարծում է, որ ճիշտ կլիներ, եթե Թրամփը գլխուղեղի խնդիրների առկայության ախտորոշում անցներ։

Հարավային Կորեա այցի ժամանակ կարմիր գորգի վրայով քայլելիս Թրամփը հանկարծակի որոշել էր համբուրել Մելանյային՝ առաջացնելով հանրության դժգոհությունը։

 


Այս թեմայով


Politik.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache