Թրամփը չի ներկայացել Արևելյան Ասիայի երկրների գագաթաժողովին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆիլիպիններից հեռացել է՝ միջոցառումների ժամանակացույցի շեղման պատճառով չներկայանալով Արևելյան Ասիայի գագթաժողովին, հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով Reuters-ին:

Օդանավում Թրամփը հայտարարել է, որ դրա փոխարեն երկրների ղեկավարների ճաշի ժամանակ  փոխանցել է իր նախօրոք պատրաստած դիտողությունները:

Թրամփի փոխարեն գագաթաժողովին կմասնակցի ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: Նշվում է, որ հանդիպման կազմակերպիչները ժամանակացույցից մոտ 90 րոպե հետ էին մնացել:

 


Այս թեմայով