Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Թրամփը նախագահ ընտրվելու դեպքում կհանդիպի Պուտինի հետ

Թրամփը նախագահ ընտրվելու դեպքում կհանդիպի Պուտինի հետ

305400c775decb315ef0gop_2016_debateԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ընտրություններում հաղթանակի դեպքում մտադիր է նախքան երդման արարողությունը հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է Politico թերթը:

«Եթե հաղթեմ նոյեմբերի 8-ին կայանալիք ընտրություններում, ես կհանդիպեմ Պուտինի հետ նախքան իմ պարտականությունների կատարմանն անցնելը»,- ասել է Թրամփը:

Ավելի վաղ ՌԴ ղեկավարը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է միայն ողջունել Դոնալդ Թրամփի ցանկությունը՝ աշխատելու Մոսկվայի հետ:

Դիտվել է 70 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy