Թրամփը խոստացել է «առավելագույնս խստացնել» տնտեսական պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի դեմ

Վաշինգտոնը դիտարկում է Հյուսիսային Կորեայի դեմ տնտեսական պատժամիջոցները խստացնելու հնարավորությունը՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

«Այո, մենք դիտարկում ենք լրացուցիչ պատժամիջոցների հնարավորությունը շատ-շատ բարձր մակարդակով»,- պատասխանել է Թրամփը այդ առնչությամբ լրագրողի հարցին: Թրամփի խոսքով՝ նոր պատժամիջոցները կլինեն «առավելագույնս խիստ»:

 


Այս թեմայով