Թրամփը երկարաձգելու է Իրանի նկատմամբ պատժամիջոցների կասեցման ռեժիմը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել 120 օրով երկարաձգել Իրանի նկատմամբ պատժամիջոցների կասեցման ռեժիմը:

Tass-ի փոխանցմամբ՝ այդպիսով ամերիկացի առաջնորդը պահպանել է 2015 թվականին Թեհրանի հետ միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնագիրը և Սպիտակ տանն ու Կոնգրեսին լրացուցիչ ժամանակ է տրամադրել Իսլամական Հանրապետության նկատմամբ նոր սահմանափակող միջոցառումների մասին օրենք պատրաստելու համար:

 


Այս թեմայով