Թուրք-քրդական կարգավորման գործընթացը «մահացել» է

cemil-bayik-biz-surece-can-vermek-istiyoruz-ama-5263005_4856_400Թուրքական Ankara լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) առաջնորդներից Ջեմիլ Բայըքը հայտարարել է, որ թուրք-քրդական խաղաղության գործընթացը «մահացել» է, սակայն իրենք ցանկանում են վերակենդանացնել այն: Բայըքը տեղի ունեցած համար պատասխանատու է համարում Թուրքիայի իշխանություններին: Նա հերքել է իշխանությունների բերած այն տվյալները, թե ցայժմ Թուրքիայի տարածքը լքել է PKK-ի զինյալների 20 տոկոսը, հավելելով, որ նրանց մեծ մասն անցել է Հյուսիսային Իրաք՝ Ղանդիլ: Բայըքի խոսքերով՝ PKK-ականների լքած վայրերում տեղակայվել են թուրք զինծառայողներ: Բայըքն առաջ է քաշել երեք պայման, որը պետք է կատարեն Թուրքիայի իշխանությունները: 1) պետք է լուծվի քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի դրության հարցը, որին զրկել էին փաստաբանների հետ հանդիպելուց, 2) պետք է ընդունվի նոր Սահմանադրություն, որը կերաշխավորի քրդերի իրավունքները, 3) պետք է վերացվի ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքը: Բայըքը հիշեցրել է, որ Թուրքիայի իշխանությունները ցայժմ չեն ընդունում քրդերի ազգ լինելը:

Դիտվել է 30 անգամ
 


Այս թեմայով