Թուրքիան փոխվում է, բայց թուրքը մնում է թուրք

231692001386945785Արմեն Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այս օրերին մեր հասարակության կողմից քննարկվող հարցերից թերևս ամենաինտրիգայինը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների հավաքի շրջանակներում Թուրքիայի արտգործ-նախարար Ահմեդ Դավութօղլուի այցն էր Երևան: Կասկածից վեր է, որ Դավութողլուն Հայաստան էր գալիս զուտ նիստին մասնակցելու նպատակով. նրա երևանյան այցի նպատակը մեր երկրի հետ հարաբերությունները կարգավորելուն ուղղված հետախուզական քայլ էր, որը կունենա նաև իր տրամաբանական շարունակությունը:
Վաղ թե ուշ Թուրքիան գնալու էր Հայաստանի հետ մերձեցման և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու քայլին` այդ գործոնը ծառայեցնելով իր համար այս ժամանակահատվածում կարևորագույն երկու հրատապ խնդիրների իրականացման նպատակին:
Առաջինը` ԵՄ-ին անդամակցելու գերնպատակն է: «Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականություն հռչակած, բայց իրականում լուրջ խնդիրներ գրեթե բոլոր հարևանների հետ ունեցող մեր «դրկիցը» կարծես թե չի սխալվել նաև ժամանակի ընտրության հարցում: Բնականաբար` Թուրքիայի այս քայլը կունենա նաև իր պլանավորած քաղաքականությունը:
Երկրորդը` որը թերևս ամենակարևորն է Հայաստանի և հայերիս համար, դա Մեծ Եղեռնի 100-ամյա տերալիցի նախաշեմին Թուրքիայի կողմից սպասվող քաղաքական ակտիվությունն է, որը մեկ խորամանկ նպատակ է հետապնդում` աշխարհի առջև երևալ «բարեկիրթ հարևան» և դրանով իսկ մեղմացնել ոչ միայն աշխարհասփյուռ հայերի, այլ նաև միջազգային հանրության կողմից առաջիկա երկու տարիներին ահագնացող քննադատական և պահանջատիրական ալիքն ընդդեմ Թուրքիայի` Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու ուղղությամբ:
Այո, Թուրքիան փոխվում է, փոխվում է Թուրքիայի հասարակությունը, փոխվում է Հայաստանի նկատմամբ այդ երկրի արտաքին քաղաքականությունը. բայց այդ փոփոխությունը խաբուսիկ է ու բխում է բացառապես Թուքիայի շահերից:
Թուրքիան փոխվում է, իսկ թուրքը եղել և մնում է թուրք:
Այդ փոփոխությունը խորամանկ թուրքի հերթական բլեֆն է` աշխարհի աչքերին թոզ փչելու և իր համար պատուհաս դարձած այս փորձության տակից նույնպես «պատվով» դուրս գալու համար:
Մնում է փոխվենք մենք, փոխվենք ազգովի, փոխվենք Հայաստանով ու Սփյուռքով:
Փոխվենք գոնե այս հարցում մեր միասնականության ու համախմբվածության շնորհիվ:
Փոխվենք գոնե այս հարցում սփյուռքի հետ համակարգված ու նպատակային աշխատանք տանելու ուղղությամբ:
Փոխվենք, քանզի մենք մշտապես ապացուցել ենք միասնականության ու համախմբվա-ծության արդյունքում հաղթանակած լինելու մեր ունակությունը:
Փոխվենք` հաշվի առնելով մեր պատմական փորձություններն ու դասերը. թղթե շերեփը նաև դիվանա¬գիտության մեջ փոխարինելով ոչ թե պաշտպանողական, այլ հարձակողական զենքով:
Դա է լինելու հաղթանակի մեր գրավականը:
Փոխվենք մենք, քանզի թուրքը փոխվողը չէ, նա եղել է, կա ու կմնա թուրք»:

Դիտվել է 61 անգամ
 


Այս թեմայով