Թուրքիան Սու-24-ի կործանման համար ներողություն չի խնդրի. Դավութօղլու

скачанные файлыԹուրքիան մտադիր չէ ներողություն խնդրել Ռուսաստանից՝ ռուսական Սու-24 ինքնաթիռի կործանման համար:

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտնել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:

«Մեր օդային տարածքի պաշտպանությունը, ցամաքային սահմանի պաշտպանությունը մեր իրավունքն ու պարտքն է: Ոչ ոք ներողություն չի խնդրի իր պարտքը կատարելու համար»,-ասել է Դավութօղլուն:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան ներողություն չի խնդրելու ինքնաթիռի միջադեպի համար:

Նրա խոսքով՝ թուրք օդաչուներն ու զինուժն իրենց պարտականությունն են կատարել։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին ռուսական ռազմական ինքնաթիռը կործանվել էր Սիրիայում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ինքնաթիռը խփվել է թուրքական F-16 կործանիչից արձակված «երկինք-երկինք» տիպի հրթիռով և ընկել է Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի սահմանից 4 կմ հեռու։ Ռուսաստանի նախագահը տեղի ունեցածը «թիկունքից հարված» էր որակել, որն արվել է հօգուտ ահաբեկիչների։

 


Այս թեմայով