Թուրքիան պետք է իմանա, որ չի կարող շարունակ հարվածներ հասցնել Իսրայելին. մենք պետք է ճանաչենք Հայոց ցեղասպանությունը

Թուրքիան պետք է իմանա, որ չի կարող շարունակ հարվածներ հասցնել Իսրայելին, և Իսրայելը կվերադառնա և կպահանջի ավելին:

Ինչպես գրում է Horizon Weekly-ն, նման հայտարարությամբ հանդես է եկել Իսրայելի «Յեշ Աթիդ» ընդդիմադիր կուսակցություն առաջնորդ Յաիր Լապիդը՝ ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերին, որով վերջինս, ըստ իսրայելական կողմի, փորձում է բորբոքել Տաճարի լեռան լուրջ ստեղծված լարված իրավիճակը:

«Ժամանակն է վերջ դնել թուրքերին ստորադասվելուն, ովքեր ամեն անգամ հարված են հասցնում մեզ», — լրագրողներին հայտնել է իսրայելցի գորիչը Թել Ավիվում կայացած ճեպազրույցի ժամանակ:

«Մենք պետք է ասենք, որ ստիպված ենք մեր սեփական քաղականությունը սկսել. այսուհետ մենք աջակցում ենք Քրդական պետության ստեղծմանը, մենք պետք է ճանաչենք Հայոց ցեղասպանությունը, մենք պետք է անենք այն բաները, ինչ չենք արել, երբ լավ հարաբերություններ ենք ունեցել Թուրքիայի հետ, քանի որ այժմ չունենք և չենք ունենա ապագայում», — հավելել է իսրայելցին:

Այս թեմայով