Home » ՄԱՄՈՒԼ » Թուրքիան պատրաստվում է մտնել Ղարաբաղյան ֆրոնտից

Թուրքիան պատրաստվում է մտնել Ղարաբաղյան ֆրոնտից

14704Ռուսաստանի և Թուրքիայի միջև ծայր առած հակամարտությունը հինգշաբթի զարգացումներ է ստացել։ Երկու երկրների առաջնորդները հեռակա փոխանակվել են փոխադարձ պահանջներով։ Հայտարարելով, որ Անկարան մտադիր չէ ներողություն խնդրել Մոսկվայի առջև՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Ռուսաստանի իշխանություններին Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու մտադրության համար։ Թուրքիան հասկացնել են տվել, որ առանց պատասխանի չի թողնի ոչ մի քայլ՝ գրում է Kommersant-ը։ Պուտինի հետ ջերմ հարաբերություններ ունեցող Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջնականապես հասկացնել է տվել, որ չի ձգտում դրանք պահպանել։ Ժամանակին նման դեպք է արձանագրվել Բաշար Ասադի հետ հարաբերություններում։ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն գտնվում է Բաքվում, որտեղ ուրբաթ կբանակցի այդ երկրի ղեկավարության հետ։ Հանդիպման նախօրեին թուրքական կառավարության ղեկավար Ահմեթ Դավութօղլուն բացել է Ռուսաստանի հետ պայքարի նոր ճակատ։ «Թուրքիան կանի հնարավոր ամեն բան, որպեսզի Ադրբեջանի օկուպացված տարածքներն ազատագրվեն»,-հայտարարել է նա։ Դրա հետ մեկտեղ Թուրքիան ակնկալում է պահպանել Մոսկվայի ռազմավարական գործընկերոջ կարգավիճակը՝ մեկնաբանելով, թե հակասությունները Սիրիայի հարցով մի բան են, իսկ սպառնալիքի արձագանքման կանոնները՝ այլ։

Դիտվել է 1,921 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy