Թուրքիան պատրաստվում է մեծ պատերազմի

tanki_turcii_0Սիրիայում իրավիճակը գնալով լարվում է: Օրերս հայտնի դարձավ, որ թուրքական զինված ուժերը հարվածներ են հասցրել  մի շարք բնակավայրերի, որտեղ կառավարական ուժերն են տեղակայված: Հասկանալի է, որ Թուրքիայի  նման ակտիվացումը կապված է ռուս-թուրքական հարաբերությունների սրացման հետ և մասնավորապես կապված է քրդերին տրամադրվող ռուսական աջակցության հետ: Թուրքիային, ըստ ռուսական լրատվամիջոցների պատասխան հարված է հասցրել սիրիական բանակը: Թե որքանով է համապատասխանում  իրականությանը սիրիական բանակի հակահարվածների մասին տեղեկատվությունը դժվար է ասել, սակայն մի բան հստակ է Թուրքիան անցել է այն սահմանը, որտեղից շատ արագ կարող է հետ քաշվել:

Պետք է նկատել, որ Թուրքիայի զինված ուժերի գործողությունները  ոչ մի կերպ չեն ողջունել նաև մի շարք այլ գերտերություններ: Հասկանալի է, որ Թուրքիան հաշվարկել է միջազգային հանրությանը և իր համար անակնկալ չէր նման կոշտ արձագանքը: Այս հանգամանքը հաշվի առնելով մի շարք լրատվամիջոցներ սկսել են խոսել այն մասին, որ Թուրքիան նախապատրաստվում է մեծ պատերազմի: Իհարկե այն կիրականացվի Սիրիայի տարածքում, բայց թիրախում կլինի Ռուսաստանի Դաշնությունը և նրա արտաքին քաղաքական շահերը:

Դիտվել է 810 անգամ
 


Այս թեմայով