Թուրքիան պատրաստվում է բացել սահմանը Հայաստանի հետ

հայ թուրքական սահմանԹուրքիան մտադիր է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նպատակով բանակցություններ սկսել, հնարավոր է նաև՝ բացել սահմանը. այդ մասին գրում է «Հուրրիյեթ» թերթի սյունակագիր Ֆաթիհ Չեքիրգեն։

 «Թուրքիայի վարչապետ Մևլութ Չավուշօղլուն Ադրբեջան կատարած վերջին այցի ընթացքում «խաղաղության քայլի» համար զարկերակ է շոշափել. Հայաստանի հետ դարձյալ բանակցությունների մեկնարկի,  հարաբերությունները մեղմացնելու, գուցե և սահմանը բացելու համար»,-գրում է սյունակագիրը:

 Հայաստանի և Ադրբեջանի միջև ճգնաժամի ավարտից, Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումից հետո սա շատ մեծ նշանակություն ունեցող քայլ է, այսինքն՝ «բարեկամների ավելացում»։

«Տարօրինակ զուգադիպություն է, բայց տեսեք, թե ինչ խոսակցություն էի ունեցել հուլիսի 15-ին Բաքվից Սամսուն եկած Չավուշօղլուի հետ»,-եզարակացնում է նա:

 

 

Դիտվել է 955 անգամ
 


Այս թեմայով