Թուրքիան պատերազմ կհայտարարի Հայաստանին

Թուրքական-բանակՌուս-թուրքական լարված հարաբերությունները արդեն իսկ վտանգավոր սահմանագծի են հասնում: Ռուսական ինքնաթիռի խոցումից  կարճ ժամանակ է անցել, սակայն տարածաշրջանում արդեն իսկ իրավիճակի լուրջ փոփոխություն է իրականացել: Հետաքրքիր է, որ այս իրավիճակում ռուսները չգիտես ինչու հիշել են Հայկական հարցը և հայոց ցեղասապնությունը: Այս անգամ ել ռուսները ցանկանում են հանուն իրենց շահերի առաջին գիծ նետել հայկական կողմին և իրենց ապահովագրել առաջին հարվածներից:

Գոնե լրատվական դաշտում ռուսները բավական հաջողություններ են արձանագրել: Ռուսական լրատվամիջոցները արդեն մի քանի օր է շարունակում են առաջ տանել, այն թեզը, որը Թուրքիան պատերազմ կհայտարարի Հայաստանին: Ըստ ռուսական լրատվամիջոցների հենց այս կերպ է փորձելու Թուրքիան հաշվեհարդար տեսնել ՌԴ-ի հետ, սակայն չգիտես ինչու ռուսները մոռանում են, որ Հայաստանը ՌԴ մաս չի հանդիսանում և չպետք է հարվածի տակ դնի իր պետականությունը հանուն ռուսական կողմի շահերի:

Դիտվել է 5,010 անգամ
 


Այս թեմայով