Թուրքիան պատերազմ կհայտարարի Հայաստանին

big_4c7784d214ac5ea02ad40953ee9b8f40Պետդումայի պատգամավորներ Վալերի Ռաշկինը և Սերգեյ Օբուխովը (ՌԴԿԿ խմբակցություն) երկրի ղեկավարությանը և ԱԳՆ–ին նամակ են ուղղել` խնդրելով չեղյալ հայտարարել 1921 թվականի մարտի 16–ին ՌԽՖՍՀ և Թուրքիայի ժողովրդական գերագույն ժողովի կառավարության ստորագրած եղբայրության և բարեկամության Մոսկվայի պայմանագիրը։

Ռուսպատգամավորների այս հայտարարությունից հետո Հայաստանում մի յուրօրինակ ցնծություն է սկսել: Շատերը կարծում են, որ ռուսական կողմի այս հայտարարությունը իսկապես այդ երկրի արտաքին քաղաքականության գերակա ճուղերից մեկն է դարձ և իրենց արդեն պատկերացնում են  Արաքսի այն ափին: Իսկ իրականությունն այն է, որ ռուսները իրենց պետական շահն են իրականացնում և այս հայտարարությամբ միայն թուրքերի աչքն են վախեցնում:

1921 թվականին, երբ կնքվեց Մոսկվայի պայմանագիր Թուրթիայի և ռուսաստանի հարաբերությունները նորից ծայրահեղ լարված էին: Մինչ պայմանագրի կնքում ռուսները խոսում են  հայերի իրավունքների մասին, իսկ թուքերի հետ բանակցությունների ժամանակ  հայ ժողովրդի իրավունքները դարձավ սակարկութան առարկա:

Ասածիս վառ վկայությունը Մոսվկայի պայմանագիրն է:  Մոսկվայի ռուս-թուրքական երկրորդ կոնֆերանսն անցկացվել է 1921 թվականի փետրվարի 26-ից մինչև մարտի 16-ը, Քեմալական Թուրքիայի և խորհրդային հանրապետությունների միջև հարաբերությունները կարգավորելու նպատակով։ Կոնֆերանսում ՌԽՖՍՀ-ն ներկայացրել են Գեորգի Չիչերինը և Ջելալ Կորկմասովը, իսկ Թուրքիայի ազգային մեծ ժողովի կառավարությունը՝ Յուսուֆ Քեմալ Բեյը, Ռիզա Նուր Բեյը և Ալի Ֆուատ փաշան։ Ազգությունների այն ժամանակվա կոմիսար Ստալինի ջանքերի շնորհիվ Չիչերինը վերջնականապես հրաժարվում է մինչ այդ ունեցած հայանպաստ իր դիրքորոշումից։ Հայաստանի սահմանների հարցի կապակցությամբ Չիչերինը հայտարարում է, որ իրենք չեն պնդի սահմանը Արփաչայից արևմուտք և Արաքսից հարավ անցկացնելուն։ Դա նշանակում էր, որ Թուրքիային էին անցնում ոչ միայն ամբողջ Կարսի մարզը, այլև Սուրմալուի գավառը, որը երբեք չէր եղել Թուրքիայի կազմում։ Սակայն թուրքական պատվիրակությունը չի բավարարվում այդքանով և պահանջում է, որպեսզի Նախիջևանի մարզը չմնա Հայաստանին, այլ դրվի Ադրբեջանի հովանավորության տակ, վերջինս էլ պետք է պարտավորվեր ապագայում չզիջել այդ հովանավորությունը մի երրորդ պետության, այսինքն՝ Հայաստանին։
Ի վերջո մարտի 16-ին կողմերը կնքում են ՌՍՖՍՀ – Թուրքիա «ընկերության և եղբայրության պայմանագիրը», ինչպես նշված է պայմանագրի նախաբանում:

Եթե նկատեցիք ռուսներն ու թուրքերը անգամ ամենածայրահեղ լարված հարաբերություններն ավարտում են «ընկերության և եղբայրության պայմանագիրով», իսկ ինչ է մնում մեզ՝ մեզ մնում է միայն զրկանքները, որը պետք է տանենք հանուն ռուս-թուրքական եղբայրության:

Այս անգամ գոնե չպետք է տրվել հուզերին և սառնասրտորեն պետք է թույլ չտալ, որ ռուսները իրենց հարաբերությունները թուրքերի հետ պարզեն հայ ժողովրդի և Հայկական հարցի միջոցով:  Թուրքերը ևս պետք է հասկանան, որ մենք խաղաքարտ  չենք ռուսների ձեռքին: Թուրքերը պետք է հասկանան, որ պետք է վերադարձնեն Մոսկվայի պայմանագրով հայերից գողացվածը, բայց ոչ թե ռուսների հետհարաբերությունները կարգավորելու, այլ հայերի պահանջատիրությանը տուրք տալով: Իսկ եթե չլինենք սառնասիրտ և դիվանագետ, ապա ռուսները առանց աչքները թարթելու կօգտագործեն մեր խնդիրները, իսկ երբ ստանան իրենց ցանկացածը, թուրքերի պահանջով պատրաստ են անգամ սկուտեղի վրա հանձնել Հայաստանը, ինչպես հանձնեցին Կարսը: Այդ դեպքում թուքերը իրենց հարցերը լուծելով ռուսների հետ պատերազմ կհայտարարեն Հայաստանին:

Անի Ասլյան

 


Այս թեմայով