Թուրքիան մեղադրում է Հայաստանին` PKK-ին 50 հրթիռ մատակարարելու մեջ

PKKEinheitԸստ Թուրքիայի ազգային անվտանգության գործակալության , Թուրքիայում ռազմական գործողություններ իրականացնող Քրդական բանվորական կուսակցությանը (PKK) 50 հրթիռ է մատակարարվել Հայաստանի տարածքից: Հիշեցնեմ, որ սույն թվականի մայիսի 19-ին այդ հրթիռով խոցվեց թուրքական «Cobra» ռազմական ուղղաթիռը:
Ըստ Թուրքիայի հետախուզության ազգային ծառայության, սույն թվականի մայիսի 17- ին երկրի հյուսիս-արևելյան Իգդիր նահանգի Թուզլուջա բնակավայրում Հայաստանի կողմից մատակարավել է հակաօդային հրթիռներ, հրթիռների մատակարարում տեղի է ունեցել նաև Կարս նահանգի Դիգոր բնակավայրում: Ըստ նույն աղբյուրի քրդամետ ժողովրդադեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթին Դեմիրթաշը մայիսի 16-ին Կարսի Մահիր գյուղում հանդիպումներ է ունեցել հրթիռների մատակարարների հետ:
Այնուհետև մայիսի 26-ին տեղի է ունեցել հրթիռների մատակարարում, այս անգամ Իրանի տարածքի կողմից PKK-ի Շեհիդան ճամբարին:
Թուրքիան փորձ է անում իր երկրի ներսում բռնկված ներազգային ռազմական բախումների մեղքը գցել հարևան երկրների վրա: Մասնավորապես անհեթեթություն է Հայաստանի մասով հայտարարությունը, քանի որ մենք Թուրքիայի հետ ունենք փակ սահման:

Աղբյուրը այստեղ

Դիտվել է 400 անգամ
 


Այս թեմայով