Թուրքիան հերքել է Հայաստանի հետ սահմանների վերաբացման մասին լուրը


Azerbaijani-Geo-Turkish-FMs-BatumiՏևական ժամանակ է ինչ լուրեր են շրջանառվում, որ հայ-թուրքական սահմանը շուտով կբացվի: Նման եզրակացության հիմք էր հանդիսացել այն հանգամանքը, որը վերջերս Թուրքիան ականազերծել էր իր տարածքները, որոնք սահմանակից են հայսատանին և Իրանի որոշ հատվածին:

Թուրքիան հերքել է Հայաստանի հետ սահմանների վերաբացման մասին շրջանառված լուրը: Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Գանջա քաղաքում իր վրացի ու ազերի պաշտոնակիցների հետ համատեղ նիստում ասել է, որ քանի դեռ չի կարգավորվել ԼՂ-ի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի հակամարտությունը, հնարավոր չէ կարգավորել Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները:

Հիշեցնենք, որ Թուրքիան պաշտպանելով Ադրբեջանին, 1993 թվականից ի վեր փակել է Հայաստանի հետ իր սահմանները: Կանխատեսվում էր, որ հայ-ուրքական սահմանը բաց կլինի  2009 թվականի հայ-թուրքական արձանագրությունների ստարագրումից  հետո, սակայն արձանագրությունների ստորագրումից հետո թուրքական կողմը իր նախապայմանները դրեց, ինչը տապալեց պրոցեսը:

Դիտվել է 39 անգամ
 


Այս թեմայով