Home » Real Politik » Թուրքիան «հանձնվեց»

Թուրքիան «հանձնվեց»

Ռեջեփ ԷրդողանՌուս-թուրքական հարաբերություններում բեկում է սպասվում: Դեռ ամիսներ առաջ ռուսական ինքնաթիռի խոցման հետ կապված Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ չի կարգավորի հարաբերությունները Թուրքիայի հետ, եթե այդ երկրի նախագահը տեղի ունեցածի կապակցությամբ ներողություն չխնդրի:

Ամիսներ  շարունակ Թուրքիան ամենատարբեր հնարքներով փորձում էր բարլավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն միևնույն ժամանակ փորձում էր չնվաստանալ և ներողություն չխնդրել: Սակայն երեկ ինչպես փոխանցեցին ռուսական և միջազգային լրատվամիջոցները` հղում անելով Կրեմլին, Թուրքիայի նախագահ Էրդողանը ներողություն է խնդրել խփված ինքնաթիռի համար:

Այսպիսով կարելի է փաստել, որ Թուրքիան «հանձնվեց»: Թուրքիայի նկատմամբ ՌԴ պաժամիջոցներից հետո, այդ երկրի տնտեսությունը մեծ վնասներ էր կրում և անհրաժեշտ էր վերականգնել դրանք, ինչը և անում է Էրդողանը:

Դիտվել է 173 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy