Թուրքիան կբոյկոտի ամերիկյան էլեկտրատեխնիկան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկիրը կբոյկոտի Միացյալ Նահանգներում արտադրվող էլեկտրատեխնիկան, գրում է Reuters-ը՝ հիշեցնելով, որ ԱՄՆ-ն կրկնապատկել է Թուրքիայից ալյումինի ու պողպատի ներկրման համար մաքսատուրքերը, ինչպես նաև Թուրքիայում ամերիկացի հոգևորականի կալանավորման շուրջ տարաձայնությունների ֆոնին նոր պատժամիջոցներ է սահմանել Անկարայի նկատմամբ:

Էրդողանը մանրամասնել է, որ Թուրքիան համապատասխան քայլեր է ձեռնարկում տնտեսությունը կայուն պահելու համար:

Աղբյուրը հիշեցնում է, որ Վաշինգտոնի հետ հարաբերությունների վատացման հետևանքով թուրքական լիրան կտրուկ անկում է արձանագրել: Սակայն Էրդողանի համոզմամբ՝ ստեղծված իրավիճակում օտարերկրյա արժույթին անցում կատարելը կնշանակի «հանձնվել թշնամուն»

Այս թեմայով