Թուրքիան կարող է օգտագործել ԼՂ ճակատը՝ պատերազմ հրահրելով

ռուսական բանակՌուսաստան-Թուրքիա հարաբերությունների սրացման ազդեցությունը Հայաստանի և տարածաշրջանի վրա թեմայով հրավիրված ասուլիսին քաղաքագետ Արամ Մանուկյանը տեսակետ հայտնեց, որ Թուրքիան կարող է օգտագործել ԼՂ ճակատը՝ պատերազմ հրահրելով և ՌԴ-ին ներքաշելով:

Ըստ քաղաքագետի՝ Ադրբեջանն էլ հայտնվել է վատ իրավիճակում, այսպես ասած, երկու քարի արանքում ՝ ՌԴ-ի և Թուրքիայի:

«Բնականաբար Ադրբեջանն աջակցելու է Թուրքիային, բայց հրապարակավ կողմերից մեկին ամբողջությամբ նախապատվություն տալ չի կարող, քանի որ ՌԴ-ն կոշտ քայլերի կգնա, ուստի Ադրբեջանը փորձելու է խուսափել հրապարակավ ՌԴ-ին քննադատելուց և հրապարակավ Թուրքիային աջակցելուց»,- ասաց նա:

Դիտվել է 125 անգամ
 


Այս թեմայով