Թուրքիան կարող է հրթիռակոծել Հայաստանի տարածքը

GradՌուս-թուրքական հարաբերությունները գնալով լարվում են և այդ ամենը հատկապես զգացվում է Հայաստանում:«Հրապարակ» թերթն այսօր հարցազրույց է հրապարակել Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանի հետ, ով ասել է, որ հոկտեմբերի 6-ին եւ 7-ին թուրքական մարտական ուղղաթիռներն Արմավիրի կողմից մտել են Հայաստանի օդային տարածք եւ 2-4 րոպե մնացել Հայաստանի երկնքում:

Հասկանալի է, որ սա պատասխան էր ՌԴ կողմից Թուրքիայի սահմանը խախտելու միջադեպին: Թուրքիան իր այս քայլով նաև Հայաստանին է հասկացնել տվել, որ ՀՀ տարածքը դիտարկում է որպես  Ռուսաստանի բաղկացուցիչ մաս:

Իրավիճակն իրականում բավական արագ է փոխվում մեր տարածաշրջանում, սակայն Հայաստանի իշխանությունների արձագանքը տեղի ունեցող իրադարձություններին, ինչպես տեսնում ենք ադեկվատ չէ: ՀՀ իշխանությունները որևէ կերպ չարձագանքեցին Թուրքիայի կողմից մեր երկրի սահմանների խախտմանը, իսկ մեր սահմանները անառիկ պահող ՌԴ զորքերը չկարողացան ոչինչ անել և թույլ տվեցին, որ Թուրքական մարտական ուղաթիռները հայտնվեն ՀՀ սահմաններից ներս:

Օրերս նաև միջազգային մամուլում հրապարակվեց տեղեկատվութուն, ըստ որի ՌԴ-ն սխալմամբ հրթիռային հարված է հասցրել Իրանի տարածքին: Տեղեկատվությունը իհարկե հերքվեց՝ ռուսական կողմից, սակայն կարճ ժամանակ անց իրանալեզու լրատվամիջոցներում հայտնվեցին լուսանկարներ հրթիռահարված գյուղից:

Հիմա պատկերացնել միայն կարելի է, թե ինչ կլինի, եթե ՌԴ անպարտելի զորքերը սխալմամբ Իրանի փոխարեն հրթիռակոծեն Թուրքիայի տարածքը: Այս դեպքում էլ կարելի է սպասել, որ Թուրքիայի կողմից հարվածը ուղիղ Ռուսաստանին չի լինի, այլ թուրքական պետությունը այս անգամ էլ սխալմամբ կհարվածի Հայաստանին:

Այս ամենը հնարավոր է հատկապես այն դեպքում, որ Հայաստանին սահմանակից տարածքներում թուրքական բանակը պայքարում է քուրդ զինյալների դեմ և թեժ մատեր են ընդանում: Այնպես որ թուրքերը կկարողանան  իրենց սխալի համար անգամ  հիմնավորում գտնել:

Այս ամենը հաշվի առնելով շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները լուռ չմնան և փորձեն միջազգային ասպարեզում բարձրաձայնել Թուրքիայի կողմից մեր սահմանների խախտման դեպքին:

Դիտվել է 1,575 անգամ
 


Այս թեմայով