Թուրքիան Էգեյան ծովում ու Կիպրոսում ունի նույն իրավունքներն, ինչ սիրիական Աֆրինում. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհուրդ է տվել Կիպրոսի ափերի մոտ հունական կողմի հետ միասին աշխատանքներ իրականացնող օտարերկրյա ընկերություններին «չափը չանցնել» և հայտարարել, որ Թուրքիան Էգեյան ծովում ու Կիպրոսում ունի նույն իրավունքներն, ինչ սիրիական Աֆրինում:

«Սա թող լավ իմանան, Թուրքիան մինչև վերջ հետևելու իր՝ պատմությունից, միջազգային համաձայնագրերից ու միջազգային իրավունքից բխող իրավունքին»,– ասել է Էրդողանը:

Ինչպես գրում է թուրքական T24 կայքը, Էրդողանը զգուշացրել է, որ թուրքական նավատորմը շարունակելու է ուշիուշով հետևել Կիպրոսի կղզու ափամերձ ջրերում ցանկացած շարժի:

Հիշեցնենք, որ նախօրեին Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը մեղադրել է Թուրքիային միջազգային իրավունքի, ինչպես նաև Կիպրոսի ինքնիշխանության իրավունքի խախտման համար:

Թուրքական նավատորմի նավերը ուրբաթ օրվանից խոչընդոտում են Saipem 12000 լողացող կայանքի աշխատանքները Միջերկրական ծովում, որը նավթի հորատում է իրականացնում։

 


Այս թեմայով