Թուրքիան բետոնե պատ կկառուցի նաև Հայաստանի հետ սահմանին

g.thumbԹուրքիան Սիրիայի հետ սահմանին բետոնե պատի կառուցումն ավարտելուց հետո ձեռնամուխ կլինի նաև Հայաստանի և Իրանի սահմաններին` Արդահանի, Իգդիրի և Կարսի կողմից, պատի կառուցմանը, այս մասին հաղորդում է թուրքական t24.com.tr կայքը՝ վկայակոչելով Թուրքիայի կառավարությանը կից պետական բնակարանաշինության վարչության (TOKİ) աղբյուրներին։

Նշվում է, որ սահմանային պատի կառուցումը կստանձնի վարչությունը:  2016թ.-ի մայիսին վարչության և Թուրքիայի ՊՆ-ի ու ֆինանսների նախարարության միջև համատեղ արձանագրություն է կազմվել երկրի 6 նահանգում անվտանգության նկատառումներով սահմանային պատի կառուցման վերաբերյալ: Նախատեսվում է, որ բետոնե պատը կունենա 3 մետր բարձրություն և 2 մետր լայնություն:  Միևնույն ժամանակ, թուրքական «Վաթան» պարբերականը հայտնում է, որ Սիրիայի հետ սահմանին բետոնե պատի կառուցումը կավարտվի արդեն ապրիլ ամսին:

Դիտվել է 406 անգամ
 


Այս թեմայով