Home » սլայդ » Թուրքիան արդարացնում է Ռուսական կործանիչի կործանումը

Թուրքիան արդարացնում է Ռուսական կործանիչի կործանումը

images Թուրքիայի վարչապետ  Դավութօղլուն   մեկնաբանելով  ռուսական  Су-24 –ի  հետ  տեղի  ունեցած  դեպքը , նշել  է , որ  Թուրքիան իրավունք  ունի  պատասխան  տալու  ,եթե  անտեսվել  են  զգուշացումները  և  խախտվել  է  օդային տարածքը :
Դավութօղլուն  ասել  է , որ ամբողջ  աշխարհը  պետք  է  իմանա  , որ  Թուրքիան կանի ամեն  ինչ   երկրի  անվտանգությունը  պահպանելու  համար :
-Մեր  օդային  և  ցամաքային սահմանը  խախտող  ցանկացածի  նկատմամաբ  կկիրառվեն  անհրաժեշտ  քայլեր .դա  մեր  միջազգային  իրավունքն  է  և  ազգային  պարտքը ,-ասել  է  նա:
Նոյեմբերի  24-ին  Թուրքիայի   գլխավոր շտաբը հայտնել  է  , որ  թուրքական  կործանիչ F-16 –ը կործանել  է  ինքնաթիռ ,որը  խախտել  է  երկրի  օդային սահմանը : Իսկ  Կրեմլի  հայտնած   պաշտոնական տեղեկատվության  համաձայն  ռուսական   Су-24 գտնվել  է  Սիրիայի  օդային   տարածքում :

Դիտվել է 62 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy