Թուրքիայում վթարի է ենթարկվել իշխող կուսակցության անդամներին տեղափոխող ավտոբուսը, կան զոհեր

Թուրքիայում վթարի է ենթարկվել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամներին տեղափոխող ավտոբուսը, մահացել է 5 մարդ, գրում է թուրքական DHA գործակալությունը։

Նշվում է, որ Վանից դուրս եկած ավտոբուսը շարժվում էր դեպի մայրաքաղաք Անկարա՝ ԱԶԿ կուսակցական 6-րդ արտահերթ համագումարին։

Ավտոբուսը բախվել է մեկ այլ մեքենայի՝ դուրս գալով մայրուղուց։ Տուժել է 12 մարդ, մահացել է 5-ը՝ ԱԶԿ անդամներ Յադիգար և Օսման Հանդանօղլուները, Ասլըհան, Էսլեն և Զեքի Դայանները։

Տուժածները տեղափոխվել են Վանի Գևաշ շրջանի հիվանդանոց։ Նրանց վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Այս թեմայով