Թուրքիայում սիրիացի լրագրող է սպանվել

Naji-JerfԹուրքիայում սպանվել է սիրիացի լրագրող ու ակտիվիստ Նաջի Ջերֆը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Անհայտ անձը կամ անձինք Գազիանթեփում (Այնթափ) կրակել են սիրիացի լրագրողի գլխին, ով անմիջապես հոսպիտալացվել է: Չնայած բժիշկների ջանքերին` նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել պարզելու հանցագործությունն իրականացրած անձանց և դրա դրդապատճառները:Ջերֆը ֆիլմ էր նկարահանել «Իսլամական պետության» մասին։

Դիտվել է 40 անգամ
 


Այս թեմայով