Թուրքիայում պատերազմը շարունակվում է

imageԹուրքիայի անվտանգության ուժերը, այսպես կոչված, հակաահաբեկչական գործողության ընթացքում երեկ սպանել են 25 հոգու, այս մասին նշված է Թուրքիայի գլխավոր շտաբի տարածած հայտարարությունում:

2015-ի դեկտեմբերին Թուրքիայի իշխանությունները քրդերով բնակեցված հարավ-արեւելյան շրջանների որոշ հատվածներում պարետային ժամ են մտցրել, այդ թվում եւ Դիարբեքիր քաղաքի Սուր անվանումով շրջանում, Ջիզրեում եւ Շիրնակ գավառի Սիլոփի բնակավայրում, ինչպես նաեւ Նուսայբինում եւ Դարգեչիտում:

Դեկտեմբերից սկսած թուրքական հատուկ ուժերը սպանել են մոտ հինգ հարյուր քուրդ:

 


Այս թեմայով