Թուրքիայում ձերբակալել են ԻՊ-ին միանալու մեկնող միջուկային ոլորտի կին ինժեներին

bUTRkr6LԹուրքիայի Քիլիս նահանգում դեպի Սիրիա անցնել ցանկացողների դեմ գործողությունների ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է ատոմոյին ոլորտի կին ինժեների։

Թուրքական Radikal պարբերականի փոխանցմամբ՝ ոստիկանները ահազանգի հիման վրա Սիրիա անցնել ցանկացողների դեմ գործողությունների ժամանակ ձերբակալել են մի խումբ անձանց, ովքեր միանալու էին ահաբեկչական «Իսլամական պետությանը»։

Ոստիկանության ուշադրությունը գրավել է խմբի մեջ հայտնված սեւ փարաջայով կինը։ Պարզվել է, որ վերջինս միջուկային ոլորտի ինժեներ է, ծնվել է Քաթարում, հանդիսանում է Ավստրիայի քաղաքացի եւ ներկայում 60 հազար դոլար ամսական աշխատավարձով աշխատում է Աբու Դաբիում։

Ոստիկանները նրան արտաքսել են Թուրքիայից։

Դիտվել է 120 անգամ
 


Այս թեմայով