Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Թուրքիայում հարձակվել են «Արմեն» որբանոցի քանդման դեմ պայքարողների վրա. կան վիրավորներ

Թուրքիայում հարձակվել են «Արմեն» որբանոցի քանդման դեմ պայքարողների վրա. կան վիրավորներ

1439545153_armenԹուրքիայում հարձակվել են «Արմեն» որբանոցի քանդման դեմ պայքարողների վրա. կան վիրավորներ:

Tert.am: Թուրքիայում «Արմեն» որբանոց- ճամբարը չքանդելու համար իրականացվող հերթապահության 100-րդ օրն այն հսկողները հարձակման են ենթարկվել։

Ինչպես տեղեկացնում է «Ակօս»-ը, հսկողություն իրականացնող «Նոր զարթոնք» կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ երեկ՝ ժամը 23:30-ի մոտակայքում, ճամբարի վրա հարձակում է իրականացվել, ինչի հետևանքով վիրավորվել է երկու մարդ:

«Օրեր շարունակվող ճնշումներից հետո, օգոստոսի 13-ին՝ «Արմեն» ճամբարի դիմադրության 100-րդ օրը, գիշերը ժամը 23:30-ի մոտակայքում ֆաշիստական հարձակում է իրականացվել: Երկու մեքենաներով ճամբար եկած անձինք հերթապահող մեր ընկերների վրա փայտերով հարձակում են իրականացրել: Այդ ընթացքում մեր ընկերներից երկուսը ծեծի են ենթարկվել»,-ասված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ չնայած այդ հարձակմանը՝ իրենց պայքարը շարունակվելու է: «Մեր բոլոր բարեկամներին հրավիրում ենք աջակցելու մեր դիմադրությանը»,- սել են կազմակերպիչները:

Դիտվել է 20 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy