Թուրքիայում հաղթել է իշխող կուսակցությունն ու 4-րդ անգամ միայնակ կառավարություն ձևավորելու հնարավորություն ստացել

o-TURKEY-ELECTION-facebook-1024x512Նոյեմբերի 1-ին Թուրքիայում  կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում  «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հունիսի 7-ի ընտրությունների համեմատ 8 %-ով բարելավել է արդյունքը: Այժմ ԱԶԿ-ն կարող է միայնակ ձևավորել կառավարություն:

Թուրքիայի խորհրդարանում կլինեն 4 քաղաքական ուժեր: Իշխող ԱԶԿ-ից բացի խորհրդարանում ներկայացված են լինելու ընդդիմադիր ուժ համարվող Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, «Ազգայնական շարժում» կուսակցությունն ու քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիան»:

ԱԶԿ ղեկավար Ահմեթ Դավութօղլուն շնորհակալություն է հայտնել իրենց վստահելու համար՝ նշելով, որ սա ազգի հաղթանակն է:

Էրդողանի ու Դավութօղլուի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը միայնակ կառավարություն ձևավորելու իրավունք է ստանում արդեն 4-րդ անգամ:

 

Դիտվել է 68 անգամ
 


Այս թեմայով