Home » ՄԱՄՈՒԼ » Թուրքիայում կփակեն Գյուլենի հետ կապված բոլոր ընկերությունները

Թուրքիայում կփակեն Գյուլենի հետ կապված բոլոր ընկերությունները

1468721837_fethullah-gyulenԹուրքիայի իշխանությունները մտադիր են  դադարեցնել բոլոր այն ընկերությունների գործնեությունը, որոնք կապված են ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ, գրում է Ria.ru-ն`  Hurriyet պարբերականին հղումով:

 Աղբյուրը մանրամասնում է, որ Թուրքիայի մաքսային ու առևտրի հարցերով նախարարը տեղեկացրել է, որ երկրի իշխանությունները հետաքննություն են սկսելու Գյուլենի աջակիցներին հովանավորող ընկերությունների դեմ:

 «Դրանք փակվելու են կամ էլ դրանց դեմ կկիրառվեն համապատասխան քայլեր»,-հավելել է պաշտոնյան:

 Հիշեցնենք, որ Թուրքիայում պետական հեղաշրջման չստացված փորձից հետո իշխանությունները փակել են 1.600-ի ավելի ուսումնասկան հաստատություն և հանրակացարան, որոնք որևէ կերպ առնչվում են Գյուլենի գործնեության հետ:

 Հայտնի է, որ Թուրքիայի իշխանությունները ԱՄՆ-ում բնակվող Գյուլենին համարում են  պետական հեղաշրջման չստացված փորձի գլխավոր կազմակերպիչն ու հովանավորը` պահանջելով Միացյալ Նահանգներից արտահանձնել ընդդիմադիր քարոզչին: Մինչդեռ ինքը` Գյուլենը, հերքում է իր ներգրավվածությունը հուլիսի 16-ին տեղի ունեցած դեպքերում` չբացառելով, որ այդ ամենը կարող էր կազմակերպված լինել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից:

 Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը,  լույս հուլիսի 16-ին զինվորականների խումբը փորձել է ռազմական հեղաշրջում կատարել Թուրքիայում: Անկարայի և Ստամբուլի փողոցներ ռազմական տեխնիկա է դուրս եկել, լսվել են կրակոցներ և պայթյուններ: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը տապալվել է և ամբողջությամբ կճնշվի:

Կան հազարավոր ձերբակալվածներ՝ այդ թվում բարձրաստիճան զինծառայողներ: Զոհերի թիվը հասել է 290-ի:

Դիտվել է 120 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy