Թուրքիայում կործանվել է ինքնաթիռ, օդաչուները մահացել են

Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Իզմիր նահանգում կործանվել է թուրքական ԶՈւ-ին պատկանող SF-260D տեսակի ուսումնական ինքնաթիռը, գրում է թուրքական diken.com.tr կայքը՝ հղում անելով երկրի ԶՈւ գլխավոր շտաբի մամուլի ծառայությանը:

Նշվում է, որ տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել են ինքնաթիռի երկու օդաչուները, վերջիններիս մարմինները գտնվել են Իզմիրի «Չիղլի» ավիաբազայից 3 կմ դեպի հյուսիս ընկած տարածքում:

Ինքնաթիռի կործանման պատճառները դեռևս չեն նշվում: Հայտնի է, որ ինքնաթիռում այլ մարդիկ չեն գտնվել: Դեպքի վայրում աշխատում են մասնագետները, սկսված է հետաքննություն:

 


Այս թեմայով


Politik.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache