Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ են

tyrkyՆոյեմբերի 1-ին Թուրքիայում տեղի են ունենում 26-րդ գումարման Ազգային մեծ ժողովի ընտրությունները։

Թուրքիայում ընտրատեղամասերը բացվել են առավոտյան 07:00-ից և կփակվեն երեկոյան 17:00-ին,իսկ Թուրքիայի արևմտյան և արևյելյան նահանգներում այդ ժամերը տարբեր են, համապատասխանաբար` 08:00-ից 17:00 և 07:00-ից 16:00-ն:

Թուրքիայի այս ընտրություններում ընտրելու իրավունք ունեն 54 մլն 75 հազար 851 ընտրող:

 

Մինչ երեկոյան 21:00 արգելված է ընտրությունների արդյունքների վերաբերյալ որեւէ տվյալ հայտարարելը։

Ընտրություններին մասնակցում է 16 կուսակցություն եւ 21 անկախ թեկնածու:

Այս ընտրություններում սոցիոլոգները կրկին գուշակում են նախորդ ընտրությունների արդյունքները՝ մի քանի տոկոս տարբերություն տեսնելով ընդամենը։ Ֆավորիտը Արդարություն եւ զարգացում կուսակցությունն է, սակայն վերլուծաբաններն ու սոցիոլոգները կրկին պնդում են, թե այս անգամ էլ այդ կուսակցությանը չի հաջողվի բավարար ձայներ հավաքել՝ միանձնյա իշխանություն ձեւավորելու համար։ իշխող կուսակցության համար:

Խորհրդարան մտնելու շանսեր ունեն միայն «Արդարություն եւ զարգացում», «Ժողովրդա-հանրապետական» եւ «Ազգայնական շարժում» եւ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը, որը Թուրքիայի խորհրդարանի պատմության մեջ միակ կուսակցությունն է, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը եւ այս ընտրություններում էլ նախընտրական ծրագրում ներառել է Ցեղասպանության ճանաչման համար պայքարը։

Դիտվել է 23 անգամ
 


Այս թեմայով