Թուրքիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի

Թուրքիայի հյուսիսարևմտյան Թեքիրդաղի նահանգում ուղևորատար գնացքի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի, հայտնում է CNN Turk-ը:

Միջադեպի հետևանքով տուժածները 338-ն են: Բոլոր տուժածները հոսպիտալացված են։

Թուրքիայի տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ վթարը տեղի է ունեցել տեղատարափ անձրևների պատճառով՝ երկաթգծերի շուրջը գտնվող հողը վերածվել է տիղմի:

Այս թեմայով