Թուրքիայում Գյուլենի հետ կապ ունենալու կասկածանքով Գերմանիայի քաղաքացի է ձերբակալվել

Turkey-Hostage_Horo-e1427856500330-635x357Թուրքիայում ոստիկանությունը ձերբակալել է Գերմանիայի քաղաքացի մի կնոջ՝ ամերիկաբնակ իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապ ունենալու կասկածանքով, գրում է Sueddeutsche Zeitung-ը։

 Նշվում է, որ Անկարայում Գերմանիայի դեսպանությունը չի կարողանում կապ հաստատել կնոջ հետ։ Հրատարակության համաձայն՝ ձերբակալության պատճառ են եղել կասկածյալի տանը հայտնաբերված գրքերը, որոնք իբր վկայում են Գյուլենի հետ կապի մասին։ Սակայն հստակ չէ, թե կինը Թուրքիայում է ապրում, թե երկիր է այցելել գործերով։

 

Դիտվել է 64 անգամ
 


Այս թեմայով