Թուրքիայում բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան է կիրառել

17.05.14-2383turkey policeՄարտի 4-ին դատարանը որոշում է կայացրել Feza մեդիահոլդինգի նոր վարչակազմի նշանակման մասին: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները և մանրամասնում, որ այս որոշումը դժգոհության ալիք է բարձրացրել Թուրքիայում:

Հիշեցնենք, որ այս ընկերությանն են պատկանում  թուրքական Zaman թերթը, անգլալեզու Today’s Zaman պարբերականը և Cihan լրատվական գործակալությունը:  Ու թեև այս մասին դեռևս պաշտոնական հիմնավորում չկա, սակայն երեկ դատարանի որոշումից հետո հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել էին Zaman հայտնի թերթի խմբագրության շենքի մոտ՝ իրենց բողոքն արտահայտելու:

Zaman-ը թուրքական ամենախոշոր թերթերից է, նրա տպաքանակը կազմում է 650.000 նմուշ: Ըստ էության, այս պարբերականը Թուրքիայում համարվում է Թուրքիայի նախագահ Ռ. Թայիփ Էրդողանի սուր քննադատներից մեկը, որը կապված է «Հիզմեթ» շարժման հետ: Ըստ շրջանառվող լուրերի՝ այս թերթի ակունքներում կանգնած է հոգևոր առաջնորդ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հակառակորդ, ԱՄՆ-ում բնակվող ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենը, սակայն մարտի 4-ի դատարանի որոշմամբ այս հոլդինգում նոր ղեկավարություն է նշանակվել։

Տեղական մամուլը գրում է, որ երեկ կայացած բողոքի ակցիան այնքան է թեժացել, որ բախում է առաջացել ոստիկանների ու ցուցարարների միջև, իսկ ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ և ջրցաններ կիրառել:

Reuters գործակալության տվյալներով՝ շենքի մոտ հավաքվել է մի քանի հազար մարդ, նրանք վանկարկել են «Ազատ մամուլին հնարավոր չէ ստիպել լռել»:

Դիտվել է 35 անգամ
 


Այս թեմայով