Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Թուրքիայում առեւանգել են Հայաստանում սովորող իսրայելցի ուսանողների

Թուրքիայում առեւանգել են Հայաստանում սովորող իսրայելցի ուսանողների

Turkey-Hostage_Horo-e1427856500330-635x357Թուրքիայում անհայտ խմբավորման անդամները երկու իսրայելցի ուսանողների են առեւանգել։ Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով Channel 10-ը։

Իսրայելում պաշտոնատար անձանց խոսքով, ուսանողները սովորում էին Հայաստանում։ Առեւանգողները փրկագին են պահանջել, հակառակ դեպքում խոստացել են նրանց վաճառել «Իսլամական պետություն» խմբավորմանը։

Շաբաթ ուսանողներն ազատ են արձակվել եւ այս պահին գտնվում են Թուրքիայի հարավային Մերսին քաղաքի ոստիկանական բաժանմունքում, հաղորդում է Իսրայելի ԱԳՆ-ն։

Դիտվել է 1,659 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy