Թուրքիայի և ԵԱՏՄ-ի միջև համաձայնագիր կկնքվի. Հայաստանը ստիպված է լռել

Թուրքիան պատրաստվում է մաքսային համաձայանգիր կնքել  Եվրասիական տնտեսական միության հետ: Այս մասին տեղեկացրել է այդ երկրի էկոնոմիկայի նախարար Նիհայթ Զեյբեկչին:

«Մենք ունենք առաջարկ, որպեսզի Թուրքիան սկսի բանակցություններ ԵԱՏՄ-ի հետ և կնքի մաքսային համաձայնագիր»,-հայտարարել է թուրք նախարարը:

Թուրքիայի և ԵԱՏՄ-ի միջև մաքսային համաձայնագրի կնքումը միանշանակ չի բխում Հայաստանի շահերից: Եթե լինի նման համաձայնագիր, ապա  դրանից կօգտվեն բոլոր երկրները բացի Հայաստանից, քանի որ Թուրքիան շարունակում է մեր երկրի հետ փակ պահել իր սահմանը:

Ստացվում է՝ Ռուսաստանը կրկին գնում է քայլի՝ հաշվի չառնելով Հայաստանի շահերը: Իհարկե տեսականորեն Հայաստանը նման համաձայնագրի վրա կարող է վետո դնել, սակայն բոլորին էլ հասկանալի է, որ ՌԴ-ի համար նման կարևորություն ներկայացնող համաձայնագրի դեմ Հայաստանը ոչ մի քայլ չի անի:

 


Այս թեմայով