Home » ՄԱՄՈՒԼ » Թուրքիայի քրդական կուսակցությունը հրաժարվել է ստորագրել հակահայկական հայտարարությունը

Թուրքիայի քրդական կուսակցությունը հրաժարվել է ստորագրել հակահայկական հայտարարությունը

ԴեմիրթաշԹուրքիայի խորհրդարանի 3 կուսակցություններ Գերմանիայի Բունդեսթագի օրակարագում գտնվող  Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը դատապարտող հայտարարություն են արել։

Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի «Արդարություն եւ զարգացում» (AKP), «Ժողովրդա–հանրապետական» (CHP) եւ «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցությունները համատեղ հայտարարություն են տարածել Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւի քվեարկության հետ կապված։  Ինչպես միշտ, այս անգամ եւս քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը հրաժարվել է ստորագրել հակահայկական հայտարարության տակ:

Հիշյալ հայտարարության մեջ նշվել է, թե Բունթեսթագում հայկական բանաձեւի անցկացումը վտանգելու է թուրք–գերմանական դաշնակցական եւ բարեկամական հարաբերությունները։

Նշենք, որ Գերմանիայի Բունթեսթագում հունիսի 2–ին քվեարկության է դրվելու  «101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի ու մյուս քրիստոնյաների ցեղասպանության հիշատակին» վերնագիրը կրող բանաձեւը:

Դիտվել է 580 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy