Թուրքիայի Մեջլիսի ընտրությունները կկայանա նոյեմբերի 29-ին

000_Par8190689-e1433668663495Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որոնք նախատեսված է անցկացնել նոյեմբերի 29-ին, կմասնակցի 29 կուսակցություն։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Sabah օրաթերթի կայքը, այդ մասին ասված է Թուրքիայի Կենտրոնական ընտրական մարմնի տարածած հաղորդագրության մեջ։

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին այսօր կներկայացնի ժամանակավոր կառավարության կազմը։

Դրանից հետո Թուրքիայում կմեկնարկի խորհրդարանական կրկնակի ընտրությունների նախապատրաստությունը։

 


Այս թեմայով