Թուրքիայի հայ համայնքը դեմ է Աթեշյանին

Aram_Atashian8_114648125Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի մեկնարկին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նիստը վարող ԱԺ նախագահից խնդրեց մեկ րոպե իրեն ժամանակ տալ՝ ներկայացնելու Թուրքիայի հայկական համայնքի պաշտոնական նամակը:

«Մենք, որպես արևմտահայ քաղաքացիներ, ձեր միջոցով դիմում ենք ՀՀ պատկան մարմիններին և Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի պատասխանատուներին, որպեսզի այլևս զերծ ձգեն Արամ Աթեշյանի մասնակցությունը Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին, ով հակահայ հայտարարություններով Թուրքիո հայությունը և ընդհանրապես, արևմտահայության արժանապատվությունը վարկաբեկելով թուրքական կառավարության քարոզչական մեքենայի գործիքը դարձած է:

Բողոքում ենք Աթեշյանի՝ Հայաստան այցը, իրեն հորդորում ենք զերծ մնալ հավաքական ցանկացած հայտարարություն անել հայության անունից և այլևս ոտք չդնել մայր Աթոռ Էջմիածնի սրբազան տարածքի ներս:

Մենք՝ ներքոստորագրյալներս, Աթեշյանին չենք համարում մեր հոգևոր առաջնորդ և նույնիսկ մեր սուրբ եկեղեցու սրբազնության արժանի հոգևորական, քանի որ ինքը ընտրված չէ մեր ժողովրդի քվեներով և պաշտպանում է թուրքկաան պետության շահերը», -ԱԺ-ում հայկական համայնքից իրեն փոխանցած հայտարարության տեքստը ներկայացրեց Նաիրա Զոհրաբյանը:

Դիտվել է 134 անգամ
 


Այս թեմայով