Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Թուրքիայի իշխանությունները կրակ են բացում փախստականների վրա

Թուրքիայի իշխանությունները կրակ են բացում փախստականների վրա

methode-times-prod-web-bin-5fa8bc8a-f6fa-11e5-947f-4fe7aec54f60The Times-ը գրում է, որ Թուրքիայի իշխանությունները գնդակահարում են փախստականներին, ովքեր փորձում են Սիրիայի կողմից հատել սահմանը:

Թուրքիայի սահմանապահ զորքերը փախստականներին գնդակահարում են այն ժամանակ, երբ նրանք փախչելով փրկվում են Սիրիայի քաղաքացիական պատերազմից: Անցյալ 4 ամսվա ընթացքում անվտանգության աշխատակիցների կողմից սպանվել են 16 ներգաղթյալներ՝ ներառյալ երեք երեխա, երբ փորձել են ներթափանցել Թուրքիա:

Փետրվարի 6-ին տղամարդն ու նրա երեխան սպանվել են Ռաս էլ-Այն քաղաքի մոտ՝ թուրք-սիրիական սահմանում,իսկ  մարտի 5-ին երկու ներգաղթյալներ գնդակահարվել են սահմանի արևմտյան կողմում:

Դիտվել է 48 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy