Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Թուրքիայի ԶՈՒ-ն ռուսական ռմբակոծիչի խոցման վերաբերյալ հայտարարություն է տարածել

Թուրքիայի ԶՈՒ-ն ռուսական ռմբակոծիչի խոցման վերաբերյալ հայտարարություն է տարածել

1448355432-3394-samoletԹուրքիայի օդային տարածքը խախտած օդանավը խոցելու ժամանակ թուրքական հրամանատարությունը տեղյակ չի եղել, թե այն որ երկրին է պատկանում։ Այս մասին ասվում է Թուրքիայի զինված ուժերի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ։

Թուրքիայի ԶՈՒ-ն խոցած ռուսական ռմբակոծիչի հետ կապված իր կայքում հայտարարություն է տարածել՝ շեշտելով, որ «Սու-24»-ի խոցումից հետո Թուրքիայում ՌԴ ռազմական կցորդին հրավիրել են ԶՈՒ գլխավոր շտաբ եւ մանրամասներ ներկայացրել տեղի ունեցած միջադեպից։

«ՌԴ ռազմական կցորդի հետ հանդիպման ժամանակ հայտնել ենք, որ Թուրքիայի օդային տարածքը խախտած օդանավին 10 անգամ զգուշացրել ենք, սակայն պատասխան չենք ստացել։ Այդ ժամանակ մեզ հայտնի չի եղել թե որ երկրի օդանավ է այն։ Այնուհետ Թուրքիայի զինված ուժերը ջանքեր են գործադրել՝ հայտանբերելու ու փրկելու օդաչուներին։ Իսկ ռուսական կողմին վստահեցնելու համար ներկայացրել ենք օդանավի անցած ուղին։

Բացի սրանցից, մենք հեռախոսով կապվել ենք Ռուսաստանի զինվորական պատասխանատուների հետ եւ շեշտել, որ պատրաստ ենք ամեն տեսակ համագործակցության»,-նշվել է հայտարարության մեջ։

Դիտվել է 217 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy